Մատչելիության հղումներ

Մակունցը հաստատում է` նախնական տեղեկություն կա, որ Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` իր ունեցած նախնական տեղեկատվությամբ` հնարավոր է, որ հանդիպում լինի վարչապետի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու խմբակցության անդամների միջև:

«Ես անկեղծ ասած` չգիտեմ հստակ, վերջնական տեղեկությունը, ես` որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում: Առայժմ արարողակարգից որևէ ժամի մասին չգիտեմ», - լրագրողներին ասաց Մակունցը:

Վերջինս նշեց, որ եթե այդ հանդիպումը լինի, ապա օրակարգում արտահերթ ընտրություններն են լինելու: Միաժամանակ Լիլիթ Մակունցն ասաց, որ իր տեղեկություններով` հնարավոր է, որ հանդիպում լինի բոլոր 3 խմբակցությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG