Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ  նստաշրջանը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: Օրակարգում 15 հարց է։

Խորհրդարանն ամենայն հավանականությամբ այսօր կքննարկի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու իմքայլականների նախագիծը։

Զոհրաբյանն օրերս Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

«Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում մեղադրանքներն՝ ընդդծելով՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

ԲՀԿ-ն Զոհրաբյանին այս պաշտոնից ազատելու հարցով կդիմի ՍԴ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG