Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին


Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Youtube-ում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG