Բրիտանիան և Թուրքիան պատրաստվում են դեկտեմբերի 29-ին ազատ առևտրի պայմանագիր ստորագրել։ Եվրամիության հետ առևտրային նոր համաձայնություն ձեռք բերելուց հետո սա կլինի Լոնդոնի առաջին առևտրային պայմանագիրը որևէ այլ երկրի հետ։
«Մենք անհամբերությամբ ենք սպասում Թուրքիայի հետ հավակնոտ համաձայնագրի ձեռք բերմանը մոտ օրերս»․- ասել է Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասը։