Մատչելիության հղումներ

Ռուսաստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս


Ռուսաստանը կիրակի երեկոյան հայտնեց, որ ռազմական ոստիկանության լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջան, որտեղ բախում է տեղի ունեցել Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինների և քրդերի միջև։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի զինվորականների կողմից համատեղ պարեկություն իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի մոտ։

Սիրիայի հյուսիսում ռուսական լրացուցիչ ուժերի տեղակայմանը նախորդել էր Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Իսկ դեկտեմբերի 29-ին Մևլութ Չավուշօղլուն Սոչիում հանդիպելու է Սերգեյ Լավրովին։ Նախօրոք հայտարարված օրակարգում հիմնական հարցերը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումն է և ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG