Չինաստանից Հայաստան են տեղափոխվում Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Հաղորդվում է, որ թռիչքով տեղափոխվում են նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։