Մատչելիության հղումներ

Աքարի պնդմամբ` թուրքական ուժերը գործադրում են ջանքերը Ադրբեջանի, Լիբիայի անվտանգության ապահովման գործում


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերով` երկրի ուժերը հնարավոր բոլոր ջանքերն են գործադրում, որպեսզի իրենց ներդրումն ունենան բարեկամական և եղբայրական Ադրբեջանի, Լիբիայի, Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Լիբիայում, որտեղ թուրքական զորքը պատերազմում է գեներալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած զորքի դեմ։

Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից` առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:

Ավելի վաղ Թուրքիան զորք էր ուղարկել Լիբիա` «խաղաղություն հաստատելու համար»: Այս հակամարտությունում, ինչպես և Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր ճամբարների են սատարում. Մոսկվան աջակցում է ապստամբ գեներալին, Անկարան` կառավարական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG