Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Իսրայելում` վարչապետ Նեթանյահուի դեմ


Շաբաթ օրը Իսրայելում տեղի է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հերթական բողոքի ցույցը։ Երուսաղեմում կառավարության ղեկավարի նստավայրի մոտ են հավաքվել հազարավոր մարդիկ, զուգահեռաբար ցույցեր են կազմակերպվել նաև այլ քաղաքներում։

Ցույցերի պատճառը Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքներն են, ինչպես նաև համաճարակի դեմ կառավարության պայքարը, որի շրջանակներում երկրում ամիսներ շարունակ գործում են խիստ սահմանափակումներ, դրանք առանձնահատուկ բացասական ազդեցություն են ունեցել փոքր բիզնեսի վրա։

Շաբաթ օրը Երուսաղեմում բացի հակակառավարական բողոքի ցույցից, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ` 16-ամյա հրեա պաղեստինցու մահվան հետ կապված։ Պատանին զոհվել է ավտովթարի հետևանքով, երբ փորձել է թաքնվել ոստիկանությունից պաղեստինցիների ուղղությամբ քարեր նետելուց հետո։ Ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով վնասվածքներ է ստացել 11 ոստիկան, ավելի քան մեկ տասնյակ ցուցարար ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG