Մատչելիության հղումներ

2021-ը Թուրքիայում պետք է դառնա «ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների տարի», հայտարարում է Էրդողանը


2021 թվականը Թուրքիայում պետք է դառնա «ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների տարի», այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքերով` կառուցվածքային բարեփոխումների անցկացման շնորհիվ հանրապետությունը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը։

Բարեփոխումների ծրագիրը, ինչպես խոստացել է Թուրքիայի առաջնորդը, «հնարավորինս շուտ» կներկայացնի խորհրդարանի քննարկմանը։ «Մենք մտադիր ենք համակարգը կառուցել արտադրության և զբաղվածության բազայի վրա»,- հայտարարել է թուրք առաջնորդը առանց մանրամասներ հայտնելու։ Փոխարենը նա նշել է, որ համակարգը թույլ կտա խափանել «չարի եռանկյունին»։ Այդ բառակապակցությամբ Էրդողանը նկարագրում է վնասակար փոխկապակցությունը տոկոսների, գների և տարադրամի փոխարժեքի միջև։

Թուրքիայի տնտեսությունը ծանր կորուստներ է կրում ազգային տարադրամի արժեզրկման և գնաճի բարձր տեմպի հետևանքով։ Էրդողանը տնտեսական այդ խնդիրը բացատրում է «արտասահմանյան նպատակային հարձակումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG