Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով


Ռուսաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը Թվիթերի իր էջում պատասխանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանի սուրբծննդնյան նամակին՝ ուղղված Սանտա Կլաուսին։

Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր Սալլիվանի ձեռագիր նամակի լուսանկարը։ Նամակում դիվանագետը խոստովանում է, որ անցնող տարում «իրեն շատ լավ է դրսևորել, դիմակ է կրել, պահպանել է սոցիալական հեռավորություն» և Սանտայից խնդրում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հոկեյի մական և վազքի համար նախատեսված կոշիկ։

«Հարգելի դեսպան, Սանտան արդեն իրականացրե՞լ է ձեր երազանքը պատվաստանյութի մասին։ Եթե ոչ, մեր Ձմեռ պապիկը նվեր ունի ձեզ համար»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության թվիթերյան գրառման մեջ։

Գերատեսչությունը դրանում դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութով, որը թույլատրվում է նաև 60-ից բարձր տարիքային խմբի մարդկանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG