Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական կենտրոնը Լեռնային Ղարաբաղում կգործի հունվարից, հայտնում է թուրքական NTV-ն


Թուրքիայի ռազմական շարասյուն, արխիվ

Հունվարին թուրք զինվորականները ռուս խաղաղապահների հետ կսկսեն ծառայությունը Ղարաբաղի հարցով կենտրոնում։ Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան։

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարարը, ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հրավերով, հաջորդ շաբաթ կայցելի Սոչի՝ քննարկելու այդ թվում Լեռնային Ղարաբաղում «հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկմանը վերաբերող հարցեր»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե կենտրոնը տեղակայվելու է վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Աղդամ քաղաքում։ Կողմերը, սակայն, դեռ չեն հստակեցրել՝ կոնկրետ որքան են լինելու այնտեղ թուրք զինվորականները և ինչ գործառույթներ են ունենալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG