Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է արդեն եվրոպական ութ երկրում


Կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է արդեն եվրոպական ութ երկրում, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

Նրա խոսքերով՝ պետք է էլ ավելի խստացնել վարակի տարածումը կանխելուն ուղղված քայլերը։ Փորձագետների գնահատմամբ՝ կորոնավիրուսի նոր շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան արդեն իսկ հայտնի տեսակը։

Համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում վարակվել է շուրջ 80 միլիոն մարդ, ավելի քան 1 միլիոն 700 հազարը մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG