Վրաստանի խորհրդարանը «Վրաստանի արտաքին քաղաքականության մասին» բանաձև է ընդունել, որում որպես առանցքային ուղղություն է նշված Եվրամիությանը (ԵՄ) և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցությունը։
«Վրացական հանրության համար եվրոպական և եվրաատլանտյան ընտրությունը պատմական ընտրություն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ», - հայտարարել է խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Նիկոլազ Սամխարաձեն։
Ըստ հաղորդագրության, ընդունված որոշումը պետք է նպաստի երկրի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստման իրագործմանը՝ 2024 թվականին Վրաստանը պետք է պատրաստ լինի Եվրամիության անդամակցության փաստաթղթերը հանձնելուն։