Մատչելիության հղումներ

Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն


Մահացել է Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն։ Պաշտոնական աղբյուրները մահվան պատճառները չեն նշում։

49-ամյա Կրավչենկոն Բելառուսի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից, այս տարվա հուլիսին նա նշանակվել է Բելառուսի դեսպան Միացյալ Նահանգներում, որտեղ ավելի քան տասը տարի պաշտոնական Մինսկը դեսպան չուներ։

2008 թվականին Բելառուսի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել էին Վաշինգտոնի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումից հետո, ինչի հետևանքով Վաշինգտոնից հետ էր կանչվել Բելառուսի նախկին դեսպան Միխայիլ Խվոստովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG