Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի»:

«Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների», - նաև նշված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG