Մատչելիության հղումներ

«Կովկասյան հարթակ»-ի ստեղծման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունը Վրաստանում բողոքի ալիք է բարձրացրել


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

«Կովկասյան հարթակ»-ի ստեղծման մասին Վրաստանի նախագահի հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել․ այսօր Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ են հավաքվել տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, որոնց պնդմամբ, Զուրաբիշիվիլին հակապետական հայտարարություն է արել։

Ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացնում «Կովկասյան հարթակ»-ը թակարդ է», «Մեր ընտրությունը ՆԱՏՕ-ն է» գրությամբ պաստառներով։

Ցուցարարները նախագահից պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ անել Մոկսվայի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ այսպես կոչված «վեցնյակի ձևաչափում»։

Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համատեքստում «Կովկասյան հարթակ» ստեղծելու անհրաժեշտության մասին Սալոմե Զուրաբիշիվիլին խոսել է դեկտեմբերի 23-ին՝ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ընթացքում։

Վրաստանում, ինչպես նաև արտասահմանում, Վրաստանի նախագահի խոսքերն ընկալվեցին որպես Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնության աջակցություն․ Ալիևն ու Էրդողանը հայտարարել էին տարածաշրջանում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ հարթակ ստեղծելու մտադրության մասին։ Վրաստանի նախագահի գրասենյակը, մինչդեռ, պնդում է, որ Զուրաբիշվիլին խոսել է բացառապես սեփական նախաձեռնության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG