Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոչ է արել աշխարհին միավորվել օգնության գաղափարի շուրջ


Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի երկրներին կոչ է արել կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով։

«Մեզ չի կարելի պատեր կառուցել մարտահրավերի լույսի ներքո, որը սահմաններ չի ճանաչում»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Սուրբ Ծննդյան օրվա նվիրված ելույթում։

Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադարություն է դարձրել գործազուրկների կամ համաճարակի տնտեսական հետևանքներից տուժածների աջակցությանը, ինչպես նաև կանանց, որոնք լոքդաունի ընթացքում ընտանեկան բռնության զոհ են դարձել։

Վատիկանի առաջնորդը կոչ է արել աշխարհին միավորվել օգնության գաղափարի՝ հատկապես հակամարտություններից, հումանիտար ճգնաժամից և բնական աղետից տուժած երկրներին օգնելու շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG