Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ի վերջո թույլատրել է Թեհրանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռքբերել


Թեհրան
Թեհրան

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ չնայած իրանական բանկերի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին, Միացյալ Նահանգերն ի վերջո թույլատրել է Թեհրանին արտասահմանյան արժույթային պահուստներով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռքբերել։

Աբդոլնասեր Հեմմաթիի խոսքերով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը թույլատրել է միջոցների փոխանցումը շվեյցարական բանկ։

Հեմմաթին նշել է, որ Իրանը 244 միլիոն դոլար կվճարի 16,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութի համար։

Պաշտոնական Թեհրանը դեղամիջոցը ձեռք է բերում Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրի շրջանակներում։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգտոնի պատժամիջոցները թույլ չեն տալիս ավարտին հասցնել պատվաստանյութի ձեռքբերման գործարքը։

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս մահացել է 54 հազար մարդ։ Իրանը համարվում է Մերձավոր Արևելքում համաճարակից ամենաշատը տուժած երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG