Մատչելիության հղումներ

Մոլդովայի նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո երկրի պետական լեզուն մոլդովերենից դարձել է ռումիներենը


Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդու
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդու

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի երդմնակալության արարողությունից հետո այդ երկրի նախագահի պաշտոնական կայքէջում պետական լեզուն մոլդովերենից դարձել է ռումիներեն։

Մոլդովայի Սահմանադրությամբ երկրի պետական լեզուն մոլդովերենն է, որը խորհրդարանի կողմից հաստատվել էր դեռևս 1989 թվականին։ 2013 թվականին Սահմանադրական դատարանը որոշել է, որ պետական լեզուն ռումիներենն է, այս փոփոխությունը, սակայն, Սահմանադրությունում տեղ չի գտել։

2017 թվականին երկրի բարձր դատարանը հավանություն է տվել հիմնական օրենքի փոփոխությանը, որի համաձայն, պետական լեզուն կարելի է մոլդովերենից փոխել ռումիներենի։

Մոլդովայի նորընտիր նախագահը Մոլդովայից բացի նաև Ռումինիայի քաղաքացիություն ունի։ Նա հանդես է գալիս Մոլդովայի եվրոպական ապագայի և Մերձդնեստրից ռուսաստանյան զորքի դուրսբերման օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG