Ռուսաստանի արտգործնախարարության շենքից մեկ միլիոն դոլար է անհետացել։ Արտգործնախարարությունում հաստատել են շենքից խոշոր գումարի անհետացման փաստը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ավելի քան մեկ միլիոն դոլարը՝ տարբեր տարադրամների տեսքով, պահվում էր «Աբսոլյուտ» օղու շշի տուփի մեջ։
Ըստ հաղորդումների, այդ գումարը ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը ստացել է Իրանից՝ հյուպատոսական ծառայությունների դիմաց։
Իրանական կողմը գումարը փոխանցել է առձեռն, քանի որ չի կարողացել օգտվել բանկային փոխանցումներից՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի պատճառով։
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ԱԳՆ-ի աշխատակիցներից մեկը, ով ներկայում գտնվում է տնային կալանքի տակ։