Մատչելիության հղումներ

Կկառուցվի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված


Երթուղի Երևանում, արխիվ
Երթուղի Երևանում, արխիվ

Կկառուցվի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված, որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում:

Ըստ գործադիրի մամուլի ծառայության` նպատակը քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասի գերծանրաբեռնվածությունը կարգավորելն է: Ըստ այդմ՝ մշակվել է Մամիկոնյանց փողոցի միացումը Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման նախագիծը, ինչը զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվի թաղամասի տարհանման ելքերը:

Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG