Մատչելիության հղումներ

Պաշտպանը «գերիների վերադարձին նպաստելու նպատակով» մեկնել է Մոսկվա


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

Ըստ Պաշտպանի գրասենյակի, այցի գլխավոր նպատակն է նպաստել ադրբեջանական կողմում գտնվող գերիների վերադարձին։

Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը, հաղորդագրությունում նշվում է, որ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։

Նշենք, որ երեկ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ մինչ օրս Ադրբեջանից վերադարձած հայ գերիների ընդհանուր թիվը 53 է։ «Դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ», - ասաց Բեգլարյանը՝ խուսափելով հստակ թիվ նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG