Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, հայտնում են կառավարությունից:

Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայանության ամրապնդման գործում:

Եվգենի Զինիչևը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ և նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG