Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Իրանը միացյալ ուժերով ՋԷԿ կկառուցեն


 Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ

Ադրբեջանն ու Իրանը միացյալ ուժերով ջերմաէլեկտրակայան կկառուցեն, որի արտադրած էլեկտրաէներգիան կվաճառվի երրորդ պետություններին, այսօր Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանը և Փարվիզ Շահբազովը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նորակառույց ՋԷԿ-ը կգտնվի երկու երկրների սահմանին և կաշխատի իրանական գազով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների էներգամատակարման համակարգի վերականգնմանն՝ իրանական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG