Մատչելիության հղումներ

Ֆրանսիան վերաբացել է սահմանը Մեծ Բրիտանիայի հետ


Այսօր վաղ առավոտյան Ֆրանսիան վերաբացել է սահմանը Մեծ Բրիտանիայի հետ։ Տրանսպորտային հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ դադարեցվել էր հանսգտյան օրերին՝ այն բանից հետո, երբ այդ երկրում կորոնավիրուսի նոր՝ փոխակերպված տարբերակ էր հայտնաբերվել։ Այն, ըստ մասնագետների, 70 տոկոսով ավելի վարակիչ է քան նախորդները։

Երեքշաբթի օրը, սակայն, Եվրահանձնաժողովը թույլատրեց Փարիզին, որոշակի սահմանափակումների կիրառմամբ, վերականգնել ավիացիոն, ծովային և ավտոմոբիլային հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ։

Այսօրվանից ԵՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են ճանապարհորդել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև, եթե ուղևորությանը նախորդող 72 ժամերին արված կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG