Մատչելիության հղումներ

Գիշերը Հանրապետության հրապարակում հանգիստ է անցել, միջադեպեր չեն գրանցվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները գիշերել են Հանրապետության հրապարակում։

ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Գեղամ Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գիշերը խաղաղ է անցել, ոստիկանների հետ միջադեպեր չեն եղել։ Նա նաև նշեց, որ չնայած ձյան առատ տեղումներին նստացույցը շարունակելու են մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Շարժում այսօր ևս հայտարարել է համազգային գործադուլ և դասադուլ, լինելու են անհնազանդության ակցիաներ։ 16։00-ից Հանրապետության հրապարակում կանցկացնեն հանրահավաք։

«Հայրենիքի փրկության շարժումը» երեկ մինչև 18:00-ն ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չեղավ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց՝ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG