Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրեց նախկին նախագահներին ցմահ անձեռնմխելիության հնարավորություն տվող օրինագիծը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է նախկին նախագահներին ցմահ սենատոր դառնալու հնարավորություն ընձեռող օրենքը։

Ռուսաստանում հիմա կենդանի մնացած երկու նախկին նախագահ կա՝ Դմիտրի Մեդվեդևն ու Միխայիլ Գորբոչովը, սակայն վերջինիս վրա օրենքը չի տարածվում։

Դաշնային խորհրդի սենատորը կարող է օրինագծեր ներկայացնել պետդումա, քվեարկել խորհրդարանի վերին պալատում։ Սենատորի պաշտոնը նաև քրեական պատասխանատվությունից անձեռնմխելիություն է շնորհում, և նախկին նախագահները փաստորեն անձեռնմխելի կլինեն ցմահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG