Մատչելիության հղումներ

Սենատը հաստատեց ԱՄՆ գլխավոր ֆինանսական փաստաթուղթը


Միացյալ Նահանգների Սենատը, Ներկայացուցիչների պալատից հետո, երկուշաբթի երեկոյան հաստատել է 2021 թվականի բյուջեի նախագիծը, ինչպե նաև երկրի տնտեսությունը խթանելու միջոցառումների ծրագիրը։ Բյուջեն պետք է առաջիկայում ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մի քանի ամիս շարունակ ԱՄՆ գլխավոր ֆինանասական փաստաթուղթը չէր հաստատվում տարաձայնություների պատճառով, սակայն կիրակի օրը հանրապետականներն ու դեմոկրատները կարողացել են հարթել դրանք և համաձայնության հասնել տնտեսությունը խթանող մոտ 900 միլիարդ դոլար կազմող միջոցառումների հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG