Մատչելիության հղումներ

ԱՄՆ իշխանությունը կորոնավիրուսի հասցրած վնասը հատուցելու համար կհատկացնի ևս 900 միլիարդ դոլար


ԱՄՆ Կոնգրեսը, Կապիտոլիում, արխիվ, Վաշինգտոն

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեցրել է կորոնավիրուսի հասցրած սոցիալական և տնտեսական վնասները վերացնելու համար 900 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթը:

Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելն ասել է, որ օրենսդիրներն առաջիկայում կվավերացնեն փաթեթը:

Այդ նախագծով ենթադրվում է, որ ամերիկացիները կստանան ուղիղ ֆինանսական օգնություն, բացի այդ, մեծ գումար կհատկացվի գործազուրկների դաշնային հիմնադրամին և տուժած փոքր ձեռնարկություններին:

Ամենայն հավանականությամբ օրենսդիրներն առաջիկա կիրակի օրը կընդունեն փաթեթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG