Մատչելիության հղումներ

Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը


Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը, արխիվ,
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը, արխիվ,

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:

«Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Բայրամովի և Լավրովի հեռախոսազրույցը, նախարարները մտքեր են փոխանակել եռակողմ հայտարարության կատարմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում:

Նախարարներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG