Մատչելիության հղումներ

Խաղաղապահների համար Ղարաբաղում կստեղծվի 32 զինվորական ավան


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բոչարով Ռուչեյ, Սոչի, 10 նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների համար մինչև 2021 թվականի ապրիլ կստեղծվի 32 մոդուլային արդիական զինվորական ավան:

«Ստեփանակերտում ռուսաստանցի խաղաղապահների համար արդեն կառուցվել է 2 մոդուլային հավաքովի ավան, որտեղ կարող է բնակվել 330 մարդ: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը տեղակայված կլինի 32 նմանատիպ ավան: Ամեն ինչ կարվի խաղաղապահների ծառայության և բնակվելու հարմարության համար», - նշել է Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այդ հավաքովի մոդուլային ավաններում կան կացարաններ, շտաբ, մարզասրահ, սպաների տնակ, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակներ, խոհանոց, զենքի և զինամթերքի, պարենի և այլ անհրաժեշտ իրերի պահեստներ, ինժեներական սարքավորումներ և կենցաղային տեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG