Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 1 միլիարդ 300 միլիոն դոլար է տրամադրելու հսկողության տակ առած ղարաբաղյան տարածքի վերականգնմանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է ԱՊՀ ղեկավարների հեռավար խորհրդակցությանը, Բաքու, 18-ը դեկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է ԱՊՀ ղեկավարների հեռավար խորհրդակցությանը, Բաքու, 18-ը դեկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի կառավարությունը 2021 թվականին 2 միլիարդ 200 միլիոն մանաթ (1 միլիարդ 300 միլիոն դոլար) է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ հայտնված տարածքների վերականգնմանը:

Որոշումը ներառված է Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի օրինագծում: Կառավարությունը մտադիր է գումարն ուղղել Բաքվի հսկողության տակ գտնվող բնակավայրերում ենթակառուցվածքների, ինչպես նաև պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG