Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ 2020 թվականի ընթացքում զինված ուժերի մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով:
«Այս տարվա համար նախատեսված բոլոր խնդիրները կատարվել են, մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով, երաշխավորվել է երկրի մարտունակության անհրաժեշտ մակարդակը», - ասել է Շոյգուն՝ պաշտպանութնան նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում:
Նախարարի փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության 2021-25 թվականների ծրագիրը:
Շոյգուն ասել է, որ 2020 թվականին բանակը ստացել է ավելի քան 250 հազար միավոր սպառազեն և տեխնիկա: «Պետական պաշտպանության պատվերները 100 տոկոսով կատարվել են», - ասել է Սերգեյ Շոյգուն: