Մատչելիության հղումներ

Ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո 6 հայ զինվորներ փրկվել են և վերադարձել հայրենիք


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո 6 հայ ժամկետային զինծառայողներ փրկվել են և այսօր վերադարձել հայրենիք, փոխանցում է Արցախի նախագահը։

«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս», - կիրակի երեկոյան ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը հրապարակել է փրկված 6 զինվորների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.

Այվազյան Արսեն Կարենի

Սահակյան Դավիթ Գեղամի

Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի

Հարությունյան Արթուր Գարիկի

Արմաղանյան Արման Արշակի

Թումանյան Ռուսլան Սարգիսի

Այս կարևոր հաջողության համար Հարությունյանը երախտագիտություն է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG