Մատչելիության հղումներ

Հորադիզի, Ջաբրայիլի, Իշխանաձորի հատվածներում հայտնաբերվել են ևս 22 հայ զինծառայողների մարմիններ


Մարտական գործողությունների հետքերը Ջաբրայիլում, արխիվ
Մարտական գործողությունների հետքերը Ջաբրայիլում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների խումբը հայտնաբերել և դուրս է հանել մարտերում զոհված ևս 22 հայ զինծառայողների մարմիններ:

Փրկարարները զինծառայողների աճյունները գտել են Հորադիզի, Ջաբրայիլի և Իշխանաձորի այն հատվածներում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել:

Որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 1000 անհետ կորածի մարմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG