Մատչելիության հղումներ

Ռուսները և թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգու և Հուլուսի Աքար, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգու և Հուլուսի Աքար, արխիվ

Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ հայտարարված հրադադարը պահպանումը:

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի և Թուրքիայի կնքած համաձայնագրով քայլեր են արվում հրադադարի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու համար, այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ», - ասվում է հաղորդագրությունում:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերին ասել է, որ «միացյալ կենտրոնն առաջիկայում կսկսի աշխատել, և ռուս ու թուրք զինվորականները կսկսեն կատարել իրենց պարտականությունները»:

XS
SM
MD
LG