Մատչելիության հղումներ

Արցախի օմբուդսմենի գրասենյակը բարձր հավանականությամբ պարզել է Հադրութի Վարդաշատ գյուղում սպանված կնոջ ինքնությունը


Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյան, արխիվ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կինը, ում մարմինը գտել են օրերս Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների ընթացքում, բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Այս մասին Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Կնոջ ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:

«Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք», - գրել է Բեգլարյանը՝ նշելով նաև, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG