Գլոբալ մեդիայի ամերիկյան գործակալությունը, որը վերահսկում է միջազգային հեռարձակումները, «Ամերիկայի ձայն»-ի նախկին լրագրող, քաղաքական մի շարք գրքերի հեղինակ Թեդ Լիպիենին նշանակել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ:
Նշանակումը տեղի է ունեցել Գլոբալ մեդիայի գործակալության ղեկավար Մայքլ Փաքի որոշմամբ:
Փաքը կես տարի առաջ է Սենատի կողմից հաստատվել այդ պաշտոնում: Հաջորդ տարվա հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնելու է ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենը: Դեմոկրատականները նկատել են տվել, որ կվերանայեն Փաքի կադրային որոշումները և գուցե կազատեն նրան Գլոբալ մեդիայի գործակալության ղեկավարի պաշտոնից:
Լիպիենը ժամանակին ղեկավարել է «Ամերիկայի ձայն»-ի լեհական խմբագրությունը և բազմիցս նշել է, որ կոմինիստական Լեհաստանում ապրելու տարիներին իր վրա մեծ ազդեցություն են գործել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները: