Մատչելիության հղումներ

Շուշիի շրջանում ականազերծման ժամանակ ռուս սպա է զոհվել


Ռուսաստանցի խաղաղապահ Արցախում, արխիվ
Ռուսաստանցի խաղաղապահ Արցախում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուսաստանցի սպա է զոհվել։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։

Ականը պայթել է ճանապարհի ականազերծման ժամանակ, Ականազերծման միջազգային կենտրոնի սպան ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հոսպիտալի ճանապարհին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը խոստանում է հնարավոր և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել զոհվածի ընտանիքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG