Մատչելիության հղումներ

Թուրքիան Սիրիայից տարհանել է 7 զինվորական դիտորդական հենակետ


Ռուս և թուրք զինծառայողները պարեկություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում, արխիվ
Ռուս և թուրք զինծառայողները պարեկություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում, արխիվ

Թուրքիան Սիրիայից տարհանել է 7 զինվորական դիտորդական հենակետեր, հետ քաշել զորքը սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ տեղակայելով այն Անկարայի աջակցությունը վայելող ապստամբների շրջաններում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրները։

2018 թվականին Ռուսաստանի և Իրանի հետ աղմկահարույց համաձայնության շնորհիվ Անկարան տասնյակ ռազմական հենակետեր է տեղակայել տարածաշրջանում՝ «սիրիական կառավարական զորքերի և ապստամբների միջև ռազմական գործողությունները թուլացնելու նպատակով»։

Անցյալ տարի Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել մի շարք թուրքական հենակետեր, ինչից հետո Թուրքիան սպառնացել էր ուժեղացնել իր ներկայությունը, սակայն հոկտեմբերից անակնկալ կերպով սկսել է հեռանալ այնտեղից։ Reuters-ի հետ զրույցում Թուրքիայից անանուն աղբյուրը հայտնել է, որ այժմ Անկարան թե՛ տարհանում է հենակետերը, թե՛ կրճատում զորախմբի թվաքանակը, ինչպես նաև փոխում տեղակայման վայրը։

Սիրիացի ապստամբների տվյալներով՝ Թուրքիան 10-15 հազար զինվորական ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG