Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 մլն խմ գազ կվաճառի


Գազատար Վրաստանում, արխիվ
Գազատար Վրաստանում, արխիվ

Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի։ Այս մասին հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։

Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ պայմանավորվածության շնորհիվ կկարողանա պահպանել բնակչության համար բնական գազի գնի կայունությունը առավել երկար ժամանակահատվածում։

Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից: Սակայն այս տարվա մայիսին պաշտոնական Թբիլիսին հայտարարեց ռուսական «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը առավել շահավետ պայմաններով թարմացնելու մասին՝ ռուսական կողմը համաձայնել էր գինն իջեցնել մոտ 15 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG