Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին՝ հոր մահվան պատճառով


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ հոր մահվան պատճառով։

Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովի ժամին Վովա Փաշինյանի հուղարկավորությունն է։

Հայկական կողմից ԱՊՀ ղեկավարների նիստին ոչ ոք չի մասնակցելու, նաև հայտնել է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG