Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՀԴԲ-ն քննում է լայնածավալ կիբերհարձակման նոր դեպքը


Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI) քննում է Ռուսաստանի կողմից ամերիկյան կառավարական ու մասնավոր համակարգչային ցանցերի դեմ լայնածավալ նոր կիբերհարձակման դեպքը։ Հետաքննության ընթացքի մասին այսօր ավելի ուշ բյուրոյի ներկայացուցիչները զեկուցելու են Կոնգրեսի անդամներին։

Ըստ հաղորդագրության, ռուսական կիբերհարձակման թիրախ են դարձել առնվազն երկու կառույց՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը և Microsoft ընկերությունը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է Մոսկվայի առնչությունը այդ կիբերհարձակմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG