Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով


Ֆրանսիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով, նրա թեստի պատասխանը դրական է։

42-ամյա Մակրոնը թեստ էր հանձնել հիվանդության առաջին ախտանիշերն ի հայտ գալուց հետո։ Հաղորդվում է, որ նա 7 օրով ինքնամեկուսանալու է և իր աշխատանքն ու գործունեությունը շարունակելու է կատարել հեռավար։

Վերջին օրերին Մակրոնի հետ շփումներ ունեցած ֆրանսիացի ու արտասահմանցի մի շարք պաշտոնյաներ չնայած ախտանիշեր չունեն, որոշել են ապահովության համար մեկ շաբաթով ինքնամեկուսանալ, այդ թվում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ֆրանսիան COVID-19 վիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Ֆրանսիայում կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն 400 հազար դեպք է հաստատվել, շուրջ 60 հազար մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG