ԱՄՆ-ի Կոնգրեսում շատ մոտ են կորոնավիրուսի պատճառած վնասները մեղմելու նպատակով ամերիկացիներին կրկին օգնություն տրամադրելու նոր օրինագծի ընդունմանը։ 900 միլիարդ դոլար կազմող փաթեթը նախատեսում է քաղաքացիներին տրամադրել 600-ից 700 դոլար, ինչպես նաև մեծացնել գործազուրկների նպաստները։
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերն ասել է, որ մինչև ուշ երեկո երկար ու արդյունավետ քննարկումներ են անցկացրել և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ կհասնեն վերջնական համաձայնության;
Սենատի մեծամասնության՝ հանրապետականների ղեկվար Միթչ ՄըքՔոնելն ասել է, թե երկու կողմերը նշանակալից առաջընթաց են արձանագրել համաձայնության հասնելու ուղղությամբ։