Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Արցախի նախագահի հեռագրում, մասնավորապես, նշված է. - «Մեծարգո՛ պարոն վարչապետ, խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:

Վովա Փաշինյանը մահացել է երեկ՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG