Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին:
Ազգային ժողովի հասարակյնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին: