Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում համոզմունք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո ևս Վաշինգտոնի քաղաքականությունն Իրանի նկատմամբ փոփոխությունների չի ենթարկվի։
«Իրանի հանդեպ թշնամանքը միայն Թրամփի Ամերիկային չէ, որ բնորոշ է։ Նախագահ Օբաման ևս շատ բացասական քայլեր է ձեռնարկել Իրանի ժողովրդի նկատմամբ», - հայտարարել է Խամենեին։