«ԱՄՆ քաղաքականությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապակառուցողական է», - այսօր Զագրեբում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «տարածաշրջանի բոլոր պետություններին արգելում է Ռուսաստանի Դաշնության հետ բնականոն համագործակցություն ծավալել՝ լինի դա ռազմատեխնիկական, թե մեկ այլ կարևոր ոլորտում»։