Հունաստանը մոտ ապագայում ֆրանսիական արտադրության Rafale մակնիշի 18 ռազմական օդանավ ձեռք կբերի։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ նշելով, որ ֆրանսիական Dassault ընկերության հետ պայմանագիրը Աթենքում կկնքվի արդեն առաջիկա օրերին։
Միցոտակիսի խոսքով՝ ֆրանսիական արտադրության օդանավերը Հունաստան կառաքվեն 2021 թվականին։